ՆՈՐ ՏԱՐՎԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 31, 2017

Ամանորը հրաշալի տոն է և մարդիկ գալիք տարվա հետ կապում են իրենց ցանկությունները, նպատակները և հույսերը: Բոլորը սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության:

Սարավանի հիմնական դպրոցի ողջ անձնակազմը շնորհավորում է Ձեզ Նոր տարվա կապակցությամբ՝ ցանկանալով խաղաղություն: Թող  բոլորի երազանքները, հերթական հրաշքի սպասումները իրականանան, բոլորի դեմքին իջնի ժպիտ և պահպանվի ողջ տարվա ընթացքում, ուսումնական ասպարեզում  հաջողություններ, ուժ ու եռանդ և նոր նվաճումներ, թող 2018 թվականը լինի ձեռքբերումների, երջանկության, խաղաղության և սիրո տարի: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ…


ՆՈՐ ՏԱՐԻ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 28, 2017

Ահա և մոտեցավ բոլոր փոքրիկների սիրելի տոնը՝ Ամանորը: Մեր երեխաները մեծ ուրախությամբ և խանդավառությամբ պատրաստվել էին իրենց սիրելի տոնին՝ արտասանելով բանաստեղծություններ և պարելով ազգային պարեր: Նրանք ցույց տվեցին իրենց ունակությունները, շնորհավորեցին գալիք տոնի կապակցությամբ և հրաժեշտ տվեցին 2017 թվականին՝ անհամբեր սպասելով 2018 թվականին:

 


ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 1, 2017

Նոյեմբերի 28-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Նոր սերնդի դպրոց 2016-2017» մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը: Այս մրցանակաբաշխության ժամանակ բոլոր ակտիվ դպրոցները պարգևատրվեցին: Մեր դպրոցին պարգևատրեցին պատվոգրով և խրախուսական մրցանակով՝ մրցույթին ակտիվ մասնակցութուն ցուցաբերելու համար: Շնոորհակալություն ենք հայտնում Dasaran  կրթական ծրագրին մեր աշխատանքը գնահատելու համար:

 

 

 

 


ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 16, 2017

Մեր սաներն արդեն տիրապետում են ազգային երգ ու պարին:


ՄԵՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ

Posted by: | Posted on: Նոյեմբերի 10, 2017

Մեր դպրոցի այն սաները, ովքեր մասնակցում են կարատեի խմբակին, այս անգամ էլ գրանցեցին հաղթանակներ: Նրանք  Վայք քաղաքում մասնակցեցին կարատեի մրցույթի և գրավեցին տարբեր հորիզոնականներ՝ ստանալով մեդալներ և պատվոգրեր: Շնորհավորում ենք մեր երեխաներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ, ինչպես սպորտային, այնպես էլ կրթական ասպարեզում:


ՏԻԿՆԻԿԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄԱՀԱՐԹԱԿ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 12, 2017

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, մեր դպրոցի 3-րդ դասարանի աշակերտները տեխնոլոգիայի դասաժամին պատրաստեցին տիկնիկային թատրոնի բեմահարթակ:  Պատրաստելու հետ մեկտեղ նրանք նաև ցուցադրեցին տիկնիկային ներկայացումներ հասակակիցների համար:

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Posted by: | Posted on: Հոկտեմբերի 11, 2017

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Սարավան գյուղի հիմնական   հանրակրթական դպրոցի» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի, ռուսաց լեզվի,ՆԶՊ-ի ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ  դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև 1/,

2.Փաստաթուղթ /դիպլոմ/ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

  1. Անձնագրի պատճենը.

4.Ինքնակենսագրություն /Ձև 4/

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները /դրանց առկայության դեպքում/.

  1. Մեկ լուսանկար` 3/ 4 չափի,

7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

  1. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո  մինչև  նոյեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հիմնական դպրոցում, հասցեն ՀՀ Վայոց ձորի մարզ գյուղ Սարավան

Տեղեկությունների համար զանգահարել  094-84-38-61   հեռախոսահամարներով:

 


ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 29, 2017

Սեպտեմբերի 28-ին Երևանի Կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայոց պետական խորհրդանիշներ» մրցույթի մրցանակաբաշխությունը:

Մեր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մանուչարյանի  աշխատանքը ևս ներկայացված էր մրցույթին: Մրցանակաբաշխության արդյունքում  մեր դպրոցը մարզում զբաղեցրեց 3-րդ տեղը: Աշակերտին նվիրեցին ֆլեշ հիշող սարք, իսկ դպրոցին՝ պատվոգիր:

 


ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆ…

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 21, 2017

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Posted by: | Posted on: Սեպտեմբերի 8, 2017

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Վայոց ձորի մարզի «Սարավան գյուղի հիմնական   հանրակրթական դպրոցի» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրայի, ռուսաց լեզվի,ՆԶՊ-ի ուսուցչի թափուր տեղի համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ  դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի:

Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում`

1.Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է /Ձև 1/,

2.Փաստաթուղթ /դիպլոմ/ <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ,

  1. Անձնագրի պատճենը.

4.Ինքնակենսագրություն /Ձև 4/

5.Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճեները /դրանց առկայության դեպքում/.

  1. Մեկ լուսանկար` 3/ 4 չափի,

7.Այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք,

  1. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճեները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից հետո  մինչև  սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի` ըստ կարգի:

Մրցույթը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի հիմնական դպրոցում, հասցեն ՀՀ Վայոց ձորի մարզ գյուղ Սարավան

Տեղեկությունների համար զանգահարել /0282/ 9-23-14/, 094-84-38-61   հեռախոսահամարներով: